“Խոր Վիրապ գյուղատնտեսական ասոցիացիա”
“Խոր Վիրապ գյուղատնտեսական ասոցիացիա” սպառողական կոոպերատիվը ստեղծվել է 2003 թ-ին հուլիսի 11-ին ԱՄՔՈՐ կազմակերպության աջակցությամբ: Կոոպերատիվը ստեղծվել է 60 անդամներով, որի թիվը 2009 թ-ին հասել է 76 անդամի:
Կոոպերատիվը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է և կառավարվում է մի խումբ ֆերմերների կողմից` ծառայելով նրանց ընդհանուր շահերին: Կոոպերատիվի գործառնական ծախսերը ֆինանսավորվում են կոոպերատիվի անդամներին տրամադրվող ծառայությունների վճարների հաշվին: Կոոպերատիվները գործում են համաձայն 3 հիմնական սկզբունքների` անդամներին պատկանելիության, անդամների վերահսկման և անդամների օգուտի: Կոոպերատիվի անդամները օգտվում են կոոպերատիվի տրամադրած ծառայություններից, կառավարում են այն մեկ անդամ-մեկ ձայն սկզբունքով և հանդիսանում են կոոպերատիվի սեփականատեր` իրենց ներդրման չափով: