• Հայերեն
  • English

Objectives and problems

Կոոպերատիվի նպատակն է բարձրացնել անդամ ֆերմերների գործունեության արդյունավետությունն ու շահույթը` խնդիրների միասնական հաղթահարման և ծառայությունների կենտրոնացված մատուցման միջոցով: Կոոպերատիվը խնդիրներն են`  ա/ օժանդակել գյուղացիական տնտեսություններին հողամասերի մշակմանը, պարարտանյութերի և բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերմանն ու օգտագործմանը, անասնաբուժական և ագրոտեխնիկական սպասարկմանը, ինչպես նաև արտադրանքի իրացմանը,բ/ աջակցել Կոոպերատիվի անդամներին գյուղատնտեսական մթերքների արտադրության քանակի ավելացման, որակի բարելավման, ինքնարժեքի իջեցման և նոր շուկաների որոնման հարցերում,  գ/ նպաստել գյուղատնտեսության զարգացմանը տարածաշրջանում, նոր տեխնոլոգիաների ներդրմանը,դ/ նպաստել Կոոպերատիվի անդամների սոցիալ-տնտեսական, կուլտուր-կենցաղային խնդիրների լուծմանը,ե/ օժանդակել շրջակա միջավայրի պահպանությանը և նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը, զ/ կազմակերպել ուսուցողական և տեղեկատվական դասընթացներ անդամների համար գյուղատնտեսության բոլոր բնագավառների հարցերով,է/ իրականացնել բարեգործական գործունեություն: