Նպատակները և խնդիրները
Կոոպերատիվի նպատակն է բարձրացնել անդամ ֆերմերների գործունեության արդյունավետությունն ու շահույթը` խնդիրների միասնական հաղթահարման և ծառայությունների կենտրոնացված մատուցման միջոցով:
Կոոպերատիվը խնդիրներն են`
ա/ օժանդակել գյուղացիական տնտեսություններին հողամասերի մշակմանը, պարարտանյութերի և բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերմանն ու օգտագործմանը, անասնաբուժական և ագրոտեխնիկական սպասարկմանը, ինչպես նաև արտադրանքի իրացմանը,
բ/ աջակցել Կոոպերատիվի անդամներին գյուղատնտեսական մթերքների արտադրության քանակի ավելացման, որակի բարելավման, ինքնարժեքի իջեցման և նոր շուկաների որոնման հարցերում,
գ/ նպաստել գյուղատնտեսության զարգացմանը տարածաշրջանում, նոր տեխնոլոգիաների ներդրմանը,
դ/ նպաստել Կոոպերատիվի անդամների սոցիալ-տնտեսական, կուլտուր-կենցաղային խնդիրների լուծմանը,
ե/ օժանդակել շրջակա միջավայրի պահպանությանը և նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը,
զ/ կազմակերպել ուսուցողական և տեղեկատվական դասընթացներ անդամների համար գյուղատնտեսության բոլոր բնագավառների հարցերով,
է/ իրականացնել բարեգործական գործունեություն: