Իրականացված ծրագրեր
Իր գործունեության ընթացքում կոոպերատիվը ինքնաֆինանսավորելու նպատակով իրականացրել է ֆինանսական միջոցների հայթայթմանն ուղղված գործունեություն և ստեղծել կապեր, ինչպես տեղական այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:
Համագործակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների հետ
1. ԵՄ ՏՍՍԻՍ ՌԵԴԱՄ (EU TACIS Regional Development of Armenia REDAM) ծրագրի շրջանակներում կոոպերատիվը ստացել է 2 միավոր տեխնիկա` անիվավոր տրակտոր իր կցորդիցներով:
2. Հազարամյակների Մարտահրավերների Հիմնադրամ Հայաստան կազմակերպության կողմից դասընթացներ են կազմակերպվել ինչպես կոոպերատիվի անդամների, այնպես էլ համայնքի այլ անդամների համար:
3. Հայ Ավետարանչական Ընկերակցության կողմից կոոպերատիվի անդամների 2-12 տարեկան երեխաներին է տրամադրվել հումանիտար օժանդակություն քաղցրավենիքի, հագուստի, գրենական պիտույքների և այլ պարագաների տեսքով:
4. Էյ Թի Ջի կազմակերպության կողմից կոոպերատիվի 3 անդամներին տրամադրվել է ցորենի, եգիպտացորենի սերմեր:
5. Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից կոոպերատիվի 8 անդամներին տրամադրվել են վարկային միջոցներ:
6. Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից Հազարամյակների Մարտահրավերների Հիմնադրամի գումարներից կոոպերատիվի 12 անդամներին տրամադրվել են վարկային միջոցներ:
7. Կոոպերատիվը համագործակցում է Արարատի մարզում գործող Նիզամի և Արմավիրի մարզի Այգեգործ և Արևիկ կոոպերատիվների հետ: