• Հայերեն
  • English

Իրականացված ծրագրեր

Խորհրդի անդամներից մեկի նախաձեռնությամբ, կամավոր հիմունքներով ստեղծվել է կարի խմբակ, որին մասնակցել են 14-16 տարեկան 10 աղջիկ երեխա: ԱՄՔՈՐ կազմակերպության կողմից տրամադրված կարի պարագաներով խմբակին մասնակցող երեխաները պատրաստել են գոգնոցներ և տրամադրել խորհրդի բոլոր 76 անդամներին:

  • Ստեղծվել է դիզայներական խմբակ, որին մասնակցող երեխաներին կամավոր հիմունքներով ուսուցանվել է հելունագործություն: Երեխաների կողմից պատրաստված աշխատանքները ներկայացվել են հետագայում կազմակերպված այլ միջոցառումներին:
  • Ստեղծվել է պարի խմբակ “Գոհար” Պարի Համույթ, որին մասնակցում են 30 երեխաներ (աղջիկ և տղա): Պարի դասերը տեղի են ունենում դպրոցի տարածքում վարձակալված տարածքում: Մայրերին նվիրված տոնի կապակցությամբ պարի համույթը հանդես է եկել իր համերգային ծրագրով, որին մասնակցել են երեխաների մայրերը և ԱՄՔՈՐ կազմակերպության հյուրերը: Միջոցառման Պարի խմբակի երեխաները այցելել են Երևանի թիվ 1ծերանոցը և գեղեցիկ  համերգով ներկայացել հանդիսատեսին, որով գեղեցկացրել են ծերանոցի բնակիչների առօրյան: Համերգից զատ երեխաները իրենց հետ ծերանոց են տարել 10-15 արկղ տարբեր տեսակի մրգեր: Բարեգործական տվյալ քայլը երեխաների մոտ առաջացրել է սոցիալական պարտավորության զգացում և հետագայում նմանատիպ բարեործական ծրագրերով հանդես գալու մեծ ցանկություն:
  • ԱՄՔՈՐ կազմակերպության “Գյուղատնտեսական Կոոպերատիվներում Կանանց Դերի Հզորացում” ծրագրի շրջանակներում 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ է տրամադրվել խորհրդին: Դրամաշնորհի գումարով և ընդհանուր ժողովի որոշմամբ գնվել են բուժ փաթեթներ, հիգիենիկ պարագաներ, որոնք հավասար բաշխվել են խորհրդի բոլոր անդամների միջև: Խորհրդի ընդհանուր ժողովի որոշմամբ դրամաշնորհի շրջանակում գնվել է երաժշտական կենտրոն պարի խմբակի օգտագործման և առավել արդյունավետ գործունեության համար:
  • ԱՄՔՈՐ կազմակերպության կողմից խորհուրդին է տրամադրվել մեկ հատ պատճենահանող սարք, որը օգտագործվում է ինչպես կոոպերատիվի և խորհրդի կարիքների համար, այնպես էլ համայնքի անդամների համար:
  • ԱՄՔՈՐ կազմակերպության կողմից կանանց խորհրդի կողմից ներկայացված ցուցակի համաձայն նորածինների ընտանիքներին տրամադրվել են նորածնի փաթեթներ:
  • Կոոպերատիվի անդամների առաջին դասարանի երեխաներին ԱՄՔՈՐ կազմակերպության կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ և պարագաներ:
  • ԱՄՔՈՐ կազմակերպության կողմից կանանց խորհրդի կողմից ներկայացված ցուցակի համաձայն համայնքի հաշմանդամ անդամներին տրամադրվել են ծածկոցներ: